Հունվարի 28-ին Հայոց բանակի օրն է

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին լրանում է Հայկական բանակի 17 տարին: Ավանդաբար այսօր ծաղկեպսակներ կդրվեն Եռաբլուրում ղարաբաղյան պատերազմի հերոսների շիրիմներին: Պաշտպանության նախարարությունում տեղի կունենա նաեւ զինծառայողների պարգեւատրման արարողություն: Բացի այդ, Բանակի օրվա կապակցությամբ տեղի կունենան մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, հայկական բուհերի ուսանողները երթ են կազմակերպում դեպի Եռաբլուր, ինչպես նաեւ կայցելեն ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին:



1991թ. ՀՀ կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվեց է Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ից ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն Հայոց Ազգային բանակի ստեղծման մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---