ՌԴ-ում ընտրողների մոտ 78%-ը կող է քվեարկել Սահմանադրական փոփոխություններին

ՌԴ-ում ընտրողների մոտ 78%-ը կող է քվեարկել Սահմանադրական փոփոխություններին

PanARMENIAN.Net - ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի տվյալներով հաշվարկվել է Սահմանադրական բարեփոխումների քվեարկության 99․9% արդյունքները, կողմ են քվեարկել ընտրողների 77․93%-ը, դեմ՝ 21․26%-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ տվյալների՝ համառուսաստանյան քվեարկությանը մասնակցության ցուցանիշը 65% է եղել։ Որոշ շրջաններում 100% քվեարկության արդյունք է գրանցվել։ Ամենուր քվեարկած ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը սատարել է փոփոխություններին՝ որոշ շրջաններում մինչև 97%-ը համաձայնություն է տվել Սահմանադրական փոփոխություններին։

2020-ի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր ուղարկել Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, մարտին այն հաստատվել էր։ Ըստ որոշ փորձագետների՝ ՌԴ-ում այս փոփոխություններն արվում են ղեկավար Վլադիմիր պուտինի իշխանության տարիները երկարացնելու համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---