ՀՀ-ից Օման «արտահանված» ինքնաթիռների մասին

ՀՀ-ից Օման «արտահանված» ինքնաթիռների մասին

PanARMENIAN.Net - 2019 թվականին ՀՀ-ից Օման է արտահանվել քաղաքացիական ուղևորատար երկու A310 ինքնաթիռ։ PanARMENIAN.Net ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին խնդրել էր տրամադրել ՀՀ-ից արտահանված 8802 կոդով ապրանքի տվյալները: Այսպիսով, ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Օման է արտահանվել քաղաքացիական 2 ուղևորատար ինքնաթիռ՝ Airbus A310-325 մակնիշի։

Օդանավերից մեկի արժեքը, ըստ ՊԵԿ տվյալների, կազմել է մոտ 987 մլն դրամ, մյուսինը՝ մոտ 973 մլն դրամ։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2019-ի մայիսի 27-ին և նույն տարվա հոկտեմբերի 8-ին ՀՀ օդանավերի պետական ռեգիստրից Armenia Airways ավիաընկերության 2 օդանավ է հանվել։

Ենթադրվում է, որ Օման արտահանված 2 ինքնաթիռը Armenia Airways ավիաընկերության՝ Airbus A310 օդանավերն էին։

Armenia Airways-ը ֆեյսբուքյան իր էջում 2018-ի հունիսի 25-ին էր հայտնել Airbus-ի գնման մասին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---