Սբ Սոֆիայի տաճարը՝ մզկիթ․ Որոշումը կկայացնի Թուրքիայի բարձրագույն դատարանը

Սբ Սոֆիայի տաճարը՝ մզկիթ․ Որոշումը կկայացնի Թուրքիայի բարձրագույն դատարանը

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը վերածել մզկիթի։ Այն այժմ ունի թանգարանի կարգավիճակ, որը ստացել է 1934 թվականին։ 2020-ի հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Գերագույն խորհուրդը, անցկացրել է նիստ 1934-ի որոշման հակաիրավական լինելու հարցով։ Դատարանի որոշումից է կախված՝ տաճարը կշարունակի մնալ թանգարան, թե կվերածվի մզկիթի։ Որոշումը հրապարակվելու է 15 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է թուրքական Star պարբերականը։

Թուրքիայում հունաց պատրիարքը դեմ է արտահայտվել տաճարը մզկիթի վերածելուն՝ ընդգծելով, որ դա ամբողջ քրիստոնյա աշխարհում հակաիսլամական տրամադրություններ կստեղծի։ Հակառակ կարծիքին է Թուրքիայում Հայոց պատրիարքը, նրա խոսքով՝ իսլամական և քրիստոնյա աշխարհը կարող են կիսել տաճարը՝ որպես մեկ կրոնական վայր․ «մի՞ թե մեկ Աստծուն չենք պաշտում», - գրել է նա թվիթերում։

Իսկ ԱՄն պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել թուրքական իշխանություններին չվերածել տաճարը մզկիթի՝ այդպիսով հարգելով կրոնական ավանդույթները․ անհրաժեշտ է, որպեսզի բոլորը հասանելիություն ունենան քրիստոնեական տաճարին։

Սա Թուրքիայի՝ քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի վերածելու առաջին փորձը չէ։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կասրության օրոք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---