Թորոսյան․ Պատվաստանյութի ձեռքբերման համար անձամբ բանակցում եմ Moderna-ի հետ

Թորոսյան․ Պատվաստանյութի ձեռքբերման համար անձամբ բանակցում եմ Moderna-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծող՝ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության, մի շարք միջազգային կառույցների հետ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի 100-ից ավելի պատվաստանյութ է մշակվում, սակայն միայն մոտ 20-ը կարող են վերջնական դառնալ։

«Ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը։ Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղությամբ։ Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ դրանք վարում։ Օրինակ՝ երեկ խոսել եմ Moderna ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, այդ վակցինան ամենահավանական թեկնածուներից է»,-ասել է նախարարը։

Նա նշել է, որ բանակցություններ են վարում նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աշխատելու են դրա հավասարաչափ բաշխման համար։ Նախարարի խոսքով՝ տարբեր գնահատականներով պատվաստանյութը կարող է հասանելի լինել 2020-ի վերջին կամ 2021-ին։ Թորոսյանը նշել է՝ փաստ է, որ այն լինելու է, և մարդիկ վերադառնալու են իրենց սովորական կյանքին։

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---