Նոր Զելանդիայի ԱՆ ղեկավարը հրաժարական է տվել՝ պանդեմիայի ժամանակ սխալների պատճառով

Նոր Զելանդիայի ԱՆ ղեկավարը հրաժարական է տվել՝ պանդեմիայի ժամանակ սխալների պատճառով

PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դևիդ Քլարկը հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից պանդեմիայի ընթացքում կառավարության գործողությունների և սեփական սխալների պատճառով։

Քլարկն ասել է՝ հասկացել է, որ, շարունակելով պաշտոնավարել, «շեղում է կառավարությանը Covid-19-ի և գլոբալ պանդեմիայի դեմ պայքարից»։

Վարչապետ Ջասինդա Արդերնը ընդունել է նրա հրաժարականը, գրում է Deustche Welle-ն։

Ապրիլին Քլարկը խոստովանել էր, որ լողափ է գնացել լոքդաունի ժամանակ, որից հետո հրաժարական էր ներկայացրել։

«Նորմալ պայմաններում ես կազատեի առողջապահության նախարարին։ Այն, ինչ նա արել է, սխալ էր և ոչ մի արդարացում չկա։ Սակայն հիմա առաջնայինը հավաքական պայքարն է կորոնավիրուսի դեմ»,-ասել էր այն ժամանակ Արդերնը։

Նա զրկել էր Քլարկին ֆինանսների նախարարի օգնականի դերից և կառավարությունում ավելի ցածր պաշտոնի տեղափոխել։

Հուլիսի 2-ի դրությամբ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակի 1530 դեպք է գրանցվել, որից 1490-ն ապաքինվել է։ Մահվան ելքով 22 դեպք է գրանցվել, այժմ փաստացի բուժվում է 18 մարդ, որից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---