Ղազախստանը վերադառնում է խիստ կարանտինի․ 42,000-ից ավելի վարակված կա

Ղազախստանը վերադառնում է խիստ կարանտինի․ 42,000-ից ավելի վարակված կա

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ից Ղազախստանում հայտարարվել է երկշաբաթյա կարանտինային խիստ ռեժիմ։ Չի գործելու միջմարզային տրանսպորտը, քաղաքային տրանսպորտը գործելու է սահմանափակումներով։ Արգելվելու են զանգվածային միջոցառումները, չեն գործելու փակ շուկաները, գեղեցկության սրահները, կինոթատրոնները, կրոնական կառույցները, սպորտային ակումբները, թանգարանները, ցուցասրահները, ֆուդկորտերը, ժամանցի կենտրոնները։ Այս մասին հայտնում է ղազախական Tengri News-ը։

Սահմանափակվելու է 65 տարեկանից բարձր քաղաքացիների տեղաշարժը, իսկ դրսում 3 հոգուց ավելի խմբերին արգելվելու է քայլել միասին։ Կազմակերպությունների անձնակազմի 80 տոկոսն աշխատելու են տնից։

Կախված իրավիճակից` կարանտինը կարող է երկարացվել ևս 2 ամսով կամ ավելի խստացվել։

Խիստ կարանտին մտցնելու հանձնարարականը տվել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա քննադատել է կորոնավիրուսի դեմ պայքարող պետական աշխատողներին։

Երկշաբաթյա կարանտին մտցնելու սցենարն ավելի վաղ ներկայացրել էր երկրի նոր առողջապահության նախարարը, որը նշանակվել էր պաշտոնին հունիսի 25-ին։ Նախորդ նախարարը վարակվել էր կորոնավիրուսով և ազատվել պաշտոնից։ Ըստ սցենարի ՝օրական կարող էր գրանցվել մինչև 7000 դեպք, իսկ օգոստոսի վերջին 80,000 մահճակալի կարիք էր լինելու։ Իսկ 4-շաբաթյա կարանտինային սցենարով՝ օգոստոսի վերջ գրանցվելու էր օրական հոսպիտալացում պահանջող 2500 դեպք և ընդհանուր 30 հազար մահճակալ։

Ղազախստանը երկրում արտակարգ դրություն էր սահմանել մարտի 16-ին՝ սահմանելով կարանտինային միջոցառումներ։ Տոտալ կարանտինի անցել էր մարտի վերջին։ Մայիսի կեսերին արտակարգ դրությունը չեղարկվել էր, իսկ կարանտինային միջոցառումների արտոնությունը տրվել էր շրջաններին։

Հուլիսի 2-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 42,500 դեպք, որից մեկը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է։ Հունիսի 29-ի դրությամբ մահացածների թիվը 188 է։ Ղազախստանի պետական կառույցները այլևս չեն թարմացնում մահվան դեպքերի թիվը։ Առողջացել է մոտ 14,000 մարդ։ Օրական գրանցվում է ավելի քան 1000 դեպք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---