Մոլդովայի նախագահը չի հավատում ՎՈՒԱՄ-ի ապագային

PanARMENIAN.Net - «ՎՈՒԱՄ-ն արդեն գոյություն ուներ, երբ ես նախագահ դարձա, սակայն ես այդպես էլ չհասկացա,թե ինչում է նրա հիմնական նպատակը: Այն կազմակերպությունը, որը որոշումների իրագործման մեխանիզմ չունի, անկենսունակ է; Որքան փորձեր են արվում վերակենդանացնել ՎՈՒԱՄ-ը, դեռեւս ոչինչ չի ստացվում»,-ասել է Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը:



Նրա խոսքերով, պետք է ուշադիր քննել, թե ինչ է տալիս այդ ՎՈՒԱՄ-ը եւ ում է այն հարկավոր: «Մեր մասնակցությունը ՎՈՒԱՄ-ին շատ սահմանափակ է, քանի որ չկան արդյունքներ, չկան նախագծեր: Այն, որ այդ ՎՈՒԱՄ-ն անկենսունակ էր երեկ եւ այդպիսին է այսօր, միանշանակ է»,-ասել է Մոլդովայի նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



ՎՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան ու Մոլդովա) ստեղծցել է 1997թ.: 2006 թվականի մայիսին կիեւյան գագաթնաժողովում ՎՈՒԱՄ-ը դարձավ միջազգային կազմակերպություն, որի կենտրոնակայանը Ուկրաինայի մայրաքաղաքում է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---