ՀՀ-ում դիմակների ավելցուկ է հնարավոր․ Վարչապետի կոչը՝ գործարանային դիմակներ կրել, դրանք արդյունավետ են 2 հուլիսի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Այս պահին Հայաստանում առկա դիմակներն այնքան շատ են, որ շուկայում կարող է ավելցուկ առաջանալ, հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Քանի որ դիմակները մի 2 ամիս առաջ են ներկրվել, ավելի թանկ են, տեղական արտադրության դիմակների արժեքը 60 դրամ է, ու հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ: Այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է»,- ասաց Գևորգյանը: Նա նշել է, որ տեղական արտադրության 60 դրամանոց դիմակների առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է: Իսկ 2-րդ խմբաքանակի արտահանման համար կառավարությունը պետք է որոշի՝ եթե թույլ տա էժան դիմակների արտահանումը, ապա շուկայում կմնան ներկրված ավելի թանկերը: Ըստ Գևորգյանի՝ հակառակ դեպքում՝ շուկայում կառաջանա դիմակների ավելցուկ, ու ներկրվածները չեն վաճառվի: Այս խնդրի լուծման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ: «Ըստ էության, երբ մենք այսօր նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալները, մեզ պետք չէ անգամ գնալ, փողոցում մոնիթորինգ անել: Մենք տեսնում ենք` ամեն օր երկրում քանի դիմակ է սպառվում, և մեզ համար ակնհայտ է, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը համենայնդեպս, գործարանային արտադրության դիմակ չի կրում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դրանք իրենց կանխարգելիչ նշանակությամբ ավելի արդյունավետ են: Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |