Ծառուկյանի կալանավորումը մերժելու դեմ բողոքի քննությունը հետաձգվել է 2 հուլիսի 2020 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով նիստը Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է։ Քննվելու էր նրա հանդեպ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը, գրում է Aysor.am-ը։ «Քանի որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով էր ուղարկվել, այս պահին դատարան չէր հասել, և, ըստ էության, կարճ ժամկետում էր ներկայացվել դատական նիստը, քանի որ օրենքի պահանջն էր այսպիսին։ Բնականաբար, քանի որ դատարանը և կողմերը չէին ստացել բողոքների մի մասը և չէին ծանոթացել դրանց, այսօր այսքանով ավարտվեց։ Որևէ քննություն այսօր չեղավ», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նիստը վերանշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մերժել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |