Հայաստանի համար բանակն ազգային հպարտություն է, իսկ հակառակորդների համար` զսպվա֊֊ծության ու զգոնության մղող հզոր գործոն

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Ս.Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այսօր մենք նշում ենք մեր անկախության ամենամեծ ձեռք֊բե֊րումներից մեկի` Հայկական բա֊նակի տոնը: Տասնյոթ տարի առաջ, երբ հարցականի տակ էր մեր անկախությունը, բանակի ստեղ֊ծումը դարձավ օրվա ամենաանհե֊տա֊ձգելի հրամայականը: Հայկա֊կան բանակը ձեւավորվեց ու թրծվեց պատերազմի բովում` գոյության առաջին իսկ օրերից դրսեւորելով իր լավագույն որակները` անմնացորդ նվիրումը հայրենիքին, անկոտրում մար֊տա֊կան կամքն ու հաղթա֊նակի ոգին: Այդ ամենի շնորհիվ կարողացանք հաղթել անհավա֊սար գոյամարտում ու ամրագրել մեր իսկ արժեքներով ապրելու ազա֊տությունը:



Մեզ համար Հայոց բանակն ազգային հպարտություն է, իսկ հակառակորդների համար` զսպվա֊֊ծության ու զգոնության մղող հզոր գործոն, որի ուժի ու մարտու֊նակության շնորհիվ տա֊րի֊ներ շարունակ պահպանվում է այնքան փխրուն խա֊ղաղու֊թյունը: Մենք գիտենք, որ այդ անդորրի համար պարտական ենք ամեն օր ծառայության գնացող, իրենց դիրքերում ու խրամատներում գտնվող զինվոր֊ներին, մեր սպանե֊րին ու հրամա֊նատարներին, մեր խիզախ զավակ֊ներին:



Հարգելի՛ սպաներ ու զինվոր֊ներ,



Բանակում ծառայելը մեծ ա֊ռա֊քելություն է, իսկ հաղթա֊նակած բանակում ծա֊ռայելը` պա֊տիվ ու պատասխանատ֊վություն: Պատ֊մու֊թյունը մեր ժողովրդի մեջ ար֊մա֊֊տավորել է հարգանք Հայոց բա֊նակի նկատ֊մամբ ու պատահական չէ, որ անգամ օտարի համար հայ զին֊վորի կերպարը մնում է որպես քաջության ու արիության խորհրդա֊նիշ: Այդ պատճառով մեզանում զինվորականի գործը համարվում է ամենապատվա֊բերներից մեկը:

Հայաստանն ավարտին է հասցնում զինված ուժերի բարե֊փո֊խումների հերթական փուլը: Մեր խնդիրը ժամանա֊կակից, մարտունակ ու շարունա֊կական զարգացում ապրող հզոր բանակ ունենալն է` խարսխված առաջավոր փորձի ու հայ զինվորականության հաղթա֊կան ավանդույթների վրա:



Սիրելի՛ հայրենակիցներ,



Միասին շնորհավորենք բոլո֊րին, ովքեր մասնակցել են մեր ազատամարտին, ծառայել մեր զինված ուժերում, իրենց ներդրումն ունեցել մեր բանակի կայացման ու ամրապնդման գործում: Մենք հիշում ենք բանակաշինության բոլոր երախ֊տավորներին, մեր զինակիցներին ու մարտական ընկերներին, ովքեր ոչինչ չխնայե֊ցին այսօրվա ու վաղվա Հայաս֊տանի համար: Եվ անշուշտ խոնարհվում ենք յուրաքանչյուր զինվորի ու սպայի հիշատակի առջեւ, ով իր կյանքը զոհեց հանուն Հայրենիքի:



Այս տոնական օրը ձեզ մաղթում եմ խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր զինվորներին` բարի ծառայու֊թյուն եւ հաջողություններ:



Կեցցե՛ Հայաստանի Հանրա֊պե֊֊տությունը եւ փա՛ռք Հայկական բա֊նակին:-0-
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---