Բենզալցակայաններում առաջարկվում է հսկողության նոր համակարգ ներդնել 2 հուլիսի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է բենզալցակայաններում հսկողության նոր համակարգ ներդնել։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Նա ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգաների միջոցով կվերահսկվի, թե ինչ ճշգրտությամբ է լցվում բենզինը։ «Թե հատկապես ինչպես դա կարվի, դեռ չեմ կարող ասել, սակայն, առաջիկայում նման համակարգ կգործարկվի»,- ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բենզինի որակի և գնի հարցին, իր հերթին նշել է․ «Երբ քաղաքացին վճարում է 5 լիտր պրեմիում տեսակի բենզին լիցքավորելու համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն էլ իրոք պրեմիում է»։ Նա նաև ասել է, որ մարդիկ պետք է որակյալ և հնարավորինս էժան ապրանք ձեռք բերելու հնարավորություն ունենան։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագիրը կնքելուն։ Դրանով Ղազախստանից ՀՀ վառելիքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |