Բենզալցակայաններում առաջարկվում է հսկողության նոր համակարգ ներդնել 2 հուլիսի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է բենզալցակայաններում հսկողության նոր համակարգ ներդնել։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Նա ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգաների միջոցով կվերահսկվի, թե ինչ ճշգրտությամբ է լցվում բենզինը։ «Թե հատկապես ինչպես դա կարվի, դեռ չեմ կարող ասել, սակայն, առաջիկայում նման համակարգ կգործարկվի»,- ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բենզինի որակի և գնի հարցին, իր հերթին նշել է․ «Երբ քաղաքացին վճարում է 5 լիտր պրեմիում տեսակի բենզին լիցքավորելու համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն էլ իրոք պրեմիում է»։ Նա նաև ասել է, որ մարդիկ պետք է որակյալ և հնարավորինս էժան ապրանք ձեռք բերելու հնարավորություն ունենան։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագիրը կնքելուն։ Դրանով Ղազախստանից ՀՀ վառելիքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |