ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Covid-19-ի տարածման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել են Միրզոյանին 2 հուլիսի 2020 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դիմում են ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Դիմումը վերաբերում է կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և Պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությանը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելուն։ Նշվում է, որ ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը։ Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Հայաստանը, Worldometer-ի տվյալներով, 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի քանակով, եթե հաշվի չառնել գաճաճ պետությունները։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի Team-ը` CaseKey կրթական ակադեմիայի գործընկեր Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու |