Իսպանացի արտ-դիլերը պնդում է՝ գտել է Ֆրիդա Կալոյի կտավը, որ կորել էր 65 տարի առաջ 2 հուլիսի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի արտ-դիլեր Քրիստոֆեր Լոպեսը հայտարարել է, որ գտել է մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի՝ 1955-ին կորած «Վիրավոր սեղանը» (La mesa herida) նկարը, փոխանցում է Birdinflight.com-ը։ Վերջին անգամ այդ կտավը տեսել են Վարշավայի մի ցուցահանդեսում։ Լոպեսը պնդում է, որ նկարը գտնվում է Լոնդոնում, որտեղ դրա սեփականատերը, ում անունը չի նշվում, ցանկանում է կտավի համար €40 մլն ստանալ։ Փորձագետները, սակայն, վստահ են, որ այս մեկը ևս կորած կտավի հերթական կրկնօրինակն է․ Ֆրիդան կտավի բնօրինակը փայտի վրա է նկարել, իսկ գտնվածը կտորի վրա է։ Լոպեսն այնքան էլ հայտնի չէ արվեստի աշխարհում։ Նա նաև հայտարարել է, թե մասնագետներ կան, որոնք հավաստել են՝ կտավը բնօրինակն է, սակայն հրաժարվել է ասել, թե ովքեր են այդ էքսպերտները։ «Վիրավոր սեղանը» կտավը Կալոն ստեղծել է 1940-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում |