Հետազոտություն․ Covid-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետը 2 անգամ ավելի բարձր է, քան համարվում էր

Հետազոտություն․ Covid-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետը 2 անգամ ավելի բարձր է, քան համարվում էր

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետը երկու անգամ ավելի բարձր կարող է լինել, քան կարծում էին նախկինում: Նման եզրահանգման են եկել Շվեդիայի Կարոլինյան բժշկական համալսարանի գիտնականները, փոխանցում է BBC-ն։

200 կամավորի, այդ թվում կորոնավիրուսով վարակվածների արյան ուսումնասիրությունից հետո գիտնականները եզրակացրել են, որ վարակի ասիմպտոմ փոխանցման պատճառ կարող է լինել այսպես կոչված Т-բջջային իմունիտետը:

Т-բջիջները լեյկոցիտների հատուկ տիպ են, որոնք օգնում են իմունային համակարգին պայքարել վիրուսների դեմ։

Նման իմունիտետ հայտանբերվել է փորձին մասնակցած առողջ պացինետների 30%-ի մոտ։ Ըստ գիտնականների՝ սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հանրության իմունային կարողությունների մասին գնահատականները երկու անգամ ցածր էին, քանի որ հիմնվել են միայն հակամարմինների առկայության վրա։

Միաժամանակ, շվեդ գիտնականները դեռ չեն կարող ապացուցել, որ նման բջիջների առկայությունը մարդուն ամբողջովին պաշտպանում է կորոնավիրուսից։

Հուլիսի 3-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 10․8 մլն մարդու մոտ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---