ՀՀ-ում վարակման 662 նոր դեպք կա ու 13 մահ

ՀՀ-ում վարակման 662 նոր դեպք կա ու 13 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27,320 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 662-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել. 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 469 դեպք կա, այլ պատճառով՝ 156 ։

Ապաքինվել է ևս 448 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,484 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,211 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 118,102 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---