Զոհրաբյան. Մորաքրոջը հուղարկավորել են` ինքնահողի օրը նա զանգել է հարազատներին

Զոհրաբյան. Մորաքրոջը հուղարկավորել են` ինքնահողի օրը նա զանգել է հարազատներին

PanARMENIAN.Net - ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և ոլորտի պատասխանատուների գործողություններին, մի դեպքի մասին է բարձրաձայնել, երբ մորաքրոջը հուղարկավորել են, իսկ ինքնահողի օրը կինը զանգել է հարազատներին և հանդիմանել, թե ինչու չեն զանգում, չեն հետաքրքրվում իր որպիսիությամբ։

Նա հավելել է, որ չունի հարազատների թույլտվությունը ձայնագրությունը հրապարակելու համար, սակայն տեղյակ է, որ արդեն արտաշիրիմում է կատարվել՝ պարզելու, թե ում են հուղարկավորել կնոջ փոխարեն։

Նա ցավալի է համարել, որ ոլորտի պատասխանատուները ձախողել են համավարակի դեմ պայքարը, իսկ «երբ ամեն ինչ տապալում են, մնում է ցինիզմն ու անպատասխանատվությունը»։

Նա հիշեցրել է մեկ այլ դեպքը, երբ հարազատներն իրենց տատիկի փոխարեն այլ կնոջ էին հուղարկավորել, իսկ պարետը, կամ առողջապահության նախարարը ներողություն չեն խնդրել ցավալի դեպքի համար:

Ավելի վաղ Զոհրաբյանն ահազանգել էր, որ հունիսի 29-ին Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչում մահացել է գյումրեցի կին, ում մարմինը թոռներին չի հաջողվում գտնել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անփութության արդյունքում տատիկին հանձնել էին այլ անձանց, որպես իրենց հանգուցյալ, և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Սահմանված կարգով կիրականացվի արտաշիրիմում և տատիկի դին կտեղափոխվի Գյումրի։

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Covid-19-ի տարածման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել էին Միրզոյանին, իրավունքի ուժով հանձնաժողովը ստեղծվել է, որը կսկսի գործել սեպտեմբերին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---