Արցախում քրոնիկ հիվանդներին 50,000-ական դրամ կտրվի

Արցախում քրոնիկ հիվանդներին 50,000-ական դրամ կտրվի

PanARMENIAN.Net - Արցախում քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց 50,000-ական դրամի չափով ֆինանսական օժանդակություն կտրամադրվի։ Օգնությունը կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունն Արցախում, դքսուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ գործակցությամբ։

Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական և հիգիենայի հրատապ կարիքները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաև նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների և, հետևաբար, Covid-19-ի նկատմամբ:

Ֆինանսական աջակցությանը զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաև շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար և ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։

Փոստային ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրականացնում են գումարի բաշխումը, նույնպես տրամադրվել են ալկոգելել, ձեռնոցներ և դիմակներ:

Արցախում կորոնավիրուսով վարակի 129 դեպք է գրանցվել, որից 101-ն ապաքինվել է։ Մեկուսացված է 85 անձ։ Մահվան ելքով դեպքեր Արցախում չեն գրանցվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---