Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը «ռայոն է գնացել» ու ոչնչից տեղյակ չէ

Ադրբեջանի գլխավոր համաճարակաբանը «ռայոն է գնացել» ու ոչնչից տեղյակ չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր համաճարակաբան Իբադուլլա Ագաևը գնացել է գյուղ և չի հետևում երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Այս մասին ասել է ինքը՝ համաճարակաբանը, ադրբեջանական Unikal Org կայքի հետ զրույցում։

«Ես Բաքվում չեմ, շրջանում եմ։ Ոչնչից տեղյակ չեմ։ Գյուղում նստած եմ, ո՛չ ինտերնետ ունեմ, ո՛չ հեռուստացույց»,- նշել է նա։

Հուլիսի 5-ից Ադրբեջանում կարանտինային ռեժիմը խստացվելու է։ Մարդկանց թույլ են տալու դուրս գալ միայն բուժօգնության, գնումների և հարազատների հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Չի աշխատելու Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին՝ նաև տրանսպորտը։

Ադրբեջանում գրանցվել է մոտ 18,684 դեպք, որոնցից 10,425-ը բուժվել է, 228-ը՝ մահացել։ Պացիետները բուժվում են հիվանդանոցում։ Արվել է 495,828 թեստ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---