Տեխասում դրսում դիմակը պարտադիր է դարձել․ Վարակման ռեկորդային դեպքեր կան

Տեխասում դրսում դիմակը պարտադիր է դարձել․ Վարակման ռեկորդային դեպքեր կան

PanARMENIAN.Net - Ամերիկյան Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոթի որոշմամբ՝ թաղամասերում, որտեղ 20 հոգուց ավելի վարակված կա, մարդիկ կպարտավորվեն բաց և փակ տարածքներում դիմակ դնել։ Դիմակը պարտադի չի լինի 10 տարեկանից փոքրերի, դիմակ դնելուն հակացուցված հիվանդություններ ունեցոների, մարզվողների համար, ինչպես նաև սնվելիս կամ խմելիս։ Այս մասին հայտնում է BBC գործակալությունը։

Նահանգապետն ասել է, որ հոսպիտալները գրեթե լցվածն են։

Տեխասում վարակվել է ավելի քան 183,000 մարդ, մահացել՝ 2600-ը։ Վերջին 24 ժամում հայտնաբերվել է ռեկորդային 8000 դեպք, օրական դեպքերի նախկին ռեկորդը գրանցվել էր հունիսի կեսերին՝ 2400 էր։ Դրսում դիմակ կրելը պարտադիր է ևս 20 նահանգում։

Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրավիրուսի մոտ 2,700,000 դեպք, 128,000-ը մահացել են։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել են ռեկորդային քանակով վարակվածներ՝ մոտ 52,000։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---