Նախարար. Տատիկի դին այլ մարդիկ ճանաչել են որպես իրենց հարազատի 3 հուլիսի 2020 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից մահացած գյումրեցի մեծահասակ կնոջ մարմնի կորելու պատճառը եղել է այլ մահացածի հարազատների կողմից դիակի սխալ ճանաչումը։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում, շփոթմունքն ուղղվել է, ամեն հարազատ ստացել է․․․ տեղի է ունենում ճանաչում, այս դեպքում սխալ է տեղի ունեցել, հարազատը ճանաչել է հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել, հետո իրենք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,- մանրամասնել է նախարարը։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ահազանգել էր, որ հունիսի 29-ին Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել է գյումրեցի կին, ում մարմինը թոռներին չի հաջողվում գտնել։ Հետագայում պարզվել էր, որ մարմինը հայտնվել է ուրիշ մարդկանց մոտ և արդեն թաղված է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |