Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Ժան Կաստեքսին։

Մակրոնը հանձնարարել է նրան նոր կառավարություն ձևավորել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կաստեքսը զբաղեցնում էր Պրադ քաղաքի ղեկավարի պաշտոնը, իսկ ապրիլին նրան հանձնարարվեց համակարգել երկրի դուրս բերումը ինքնամեկուսացման ռեժիմից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի կառավարությունը վարչապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորությամբ հրաժարական է տվել, որն ընդունվել է երկրի նախագահի կողմից։

49-ամյա Ֆիլիպը գլխավորում էր Ֆրանսիայի կառավարությունը 2017-ի մայիսից։ Ավելի վաղ ՏԻՄ ընտրություններում բնապահպանական ուղղվածության «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության հաջողությունից հետո Մակրոնն արդեն հասկացրել էր, որ նման որոշումը հավանական է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---