ՇՄՆ․ Ակնա լիճը բնության հուշարձան է, որտեղ տնտեսական գործունեությունն արգելված է 3 հուլիսի 2020 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ակնա լիճը բնության հուշարձան է և այնտեղ տնտեսական գործունեություն իրականացնելն արգելվում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց շրջակա միջավայրի նախարարույթան մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ արձագանքելով ֆեյսբուքյան գրառումներից մեկին, թե մի քաղաքացի հայտարարել է՝ լիճն իրենն է և այնտեղ իր ձկնաբուծարանն է։ Հուլիսի 3-ին «Հայկական բնապահպանական ճակատ» ֆեյսբուքան խմբում Անի Խաչատրյան անունով օգտատերն արձանագրել էր, որ լճի տարածք եկած տղամարդն ասել էր, թե այն իրենն է ու ձկնաբուծարան է այնտեղ սաքրել։ «Հայտարարության հիման վրա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը համապատասխան գրությամբ դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դրա իսկությունը շուտափույթ ստուգելու համար, քանի որ Ակնա լիճը հանդիսանում է բնության հուշարձան և լճում տնտեսական գործունեություն իրականացնելն արգելվում է»,- ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով՝ (ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը), սակայն նույն հոդվածի 2-րդ կետով բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։ Ակնա լիճը բնության ջրագրական հուշարձան է, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի սահմանին՝ Ծաղկաշեն գյուղից մոտ 10 կմ հեռավորությամբ, Ակնասար լեռան լանջին, Գավառ համայնքի վարչական սահմաններում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |