Ադրբեջանի անվտանգության ծառայությունն ԱԳՆ-ում է. Սպասվում են ձերբակալություններ

Ադրբեջանի անվտանգության ծառայությունն ԱԳՆ-ում է. Սպասվում են ձերբակալություններ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի արտաքին գործերի նախարարությունում։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է՝ ըստ տեղեկությունների՝ ԱԳՆ որոշ պաշտոնյաներ իրենց լիազորությունները գիտակցված օգտագործել են ծառայության շահերի դեմ և թույլ տվել բազմաթիվ անօրինականություններ, որոնք վնասել են հասարակության և պետության շահերին։ Այս մասին հայտնում է Modern.az գործակալությունը։

Փորձը ցույց է տվել, որ Պետական անվտանգության ծառայության՝ գերատեսչություններ այցերին սովորաբար հետևում են բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ կամ ձերբակալություններ։ Վերջին ամիսներին ծառայությունն այցելել է ՏԻՄ մարմիններ, մշակույթի նախարարություն, Պետական սահմանապահ ծառայություն, սոցապնախարարություն, ձերբակալվել են ՏԻՄ ղեկավարներ, ՊՍԾ ղեկավարը, մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե ձերբակալվել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկեր և ԱԳՆ գործերի վարչության պետ Ֆարխադ Մոլադազեն։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

Վերջերս ադրբեջանական ընդդիմադիր լրագրողներից մեկը հետաքննություն էր իրականացրել Մամեդյարովների ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ, ըստ որի՝ Մամեդյարովի որդին Նյու Յորքում 4,2 մլն դոլարի բնակարան է գնել՝ դրանց համար վճարելով կանխիկ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---