Վրաստանը դեռ չի բացի ցամաքային սահմանը հարևանների հետ

Վրաստանը դեռ չի բացի ցամաքային սահմանը հարևանների հետ

PanARMENIAN.Net - Վրաստանը դեռևս չի բացի ցամաքային սահմանները հարևան երկրների հետ՝ խուսափելու համար կորոնավիրուսի վարակի անվերահսկելի տարածումից։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

«Մենք չենք կարող հապճեպ քայլեր ձեռնարկել և ցամաքային սահմանները բացել։ Վրաստանի քաղաքացիները կարող են հատել ցամաքային սահմանը, բեռնափոխադրումները նույնպես անարգել են իրականացվում։ Մենք առավելագույն հարմարավետություն ենք ստեղծում բեռնափոխադրումներով զբաղվող տեղական և միջազգային ընկերությունների համար»,-ասել է վարչապետը, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստանը դեռ մարտին փակել է ցամաքային սահմանները և կասեցրել ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։

Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 943 է, 821-ն արդեն ապաքինվել են, մահվան ելքով 15 դեպք է գրանցվել։ ,/i>

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---