Հարցում. ԱՄՆ բնակչության 0․14%-ը հայկական ծագման մասին է հայտարարել

Հարցում. ԱՄՆ բնակչության 0․14%-ը հայկական ծագման մասին է հայտարարել

PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության 0,14 տոկոսը՝ ավելի քան 462 հազար մարդ, ունի հայկական արմատներ։ Այս մասին հայտնի է դարձել American Community Survey (Ամերիկյան համայնքի հետազոտություն) տարեկան հարցման արդյունքում, փոխանցում է 247wallst.com-ը։

Կալիֆոռնիայի բնակչության 0,65 տոկոսը կամ 252,679 մարդ իրեն նույնականացնում է որպես հայկական ծագում ունեցողի, ինչը նշանակում է, որ իրենց հայկական ծագմամբ համարողների 54․68 տոկոսն ապրում է հենց այս նահանգում։

Նույն կենտրոնի՝ 2017-ին արած հարցման արդյունքներով՝ ԱՄՆ-ում կար 485,970 հայկական ծագումով մարդ։ Կալիֆոռնիայում առաջին հայերը հաստատվել են 1874 թվականին։ Նրանց թիվն աճել է 1915 թվականին՝ Օսմանյանի Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունից հետո։ ԱՄՆ-ի ամբողջ բնակչությունն ավելի քան 325,000,000 մարդ է։

Photo: Mario Tama/Getty Images
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---