ՀՀ-ում վարակման 580 նոր դեպք կա, մահվան՝ 9-ը

ՀՀ-ում վարակման 580 նոր դեպք կա, մահվան՝ 9-ը

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27,900-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 580-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 9 դեպք է գրանցվել. 8-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 477 դեպք կա, այլ պատճառով՝ 157։

Ապաքինվել է ևս 451 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,935 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,331 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 120,245 թեստավորում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---