Պուտինը ՌԴ է «հրավիրում» աշխատող-միգրանտների 4 հուլիսի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հետաքրքրված է երկիր աշխատող-միգրանտների հոսքով, քանի որ սպասվելիք աշխատուժի պակասը տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Նրանք պետք է լինեն երիտասարդ, կրթված, առողջ մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կամ կրթություն ստանալու և ապա անցնելու աշխատանքի կամ, ունենալով մեզ անհրաժեշտ որակավորման կամ մասնագիտության համապատասխան մակարդակ, միանգամից անցնել աշխատանքի», – ասել է ՌԴ նախագահը։ EADaily-ն գրում է, որ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից հազարավոր գաստարբայտերներ կորոնավիրուսի պատճառով ծանր իրավիճակում են հայտնվել՝ կորցրել են աշխատանքը և չեն կարողանում վերադառնալ տուն՝ փակ սահմանների պատճառով։ Պետություններն իրենց քաղաքացիներին տարհանում են, սակայն ոչ խնդրի լուծման համար անհրաժեշտ տեմպերով։ Օրինակ՝ ըստ Ղրղզստանի դեսպանության տվյալների՝ 7500-ից ավելի մարդ դիմել է՝ Ռուսաստանը լքելու համար։ Հայաստանը նույնպես Ռուսաստանից տարհանում է աշխատանքը կորցրած ՀՀ քաղաքացիներին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |