Տիեզերքում 1-ին տուրիստը տիեզերակայանից դուրս կանցկացնի 1,5 ժամ

Տիեզերքում 1-ին տուրիստը տիեզերակայանից դուրս կանցկացնի 1,5 ժամ

PanARMENIAN.Net - Առաջին մարդը, որը տուրիստի կարգավիճակով կայցելի բաց տիեզերք, միջազգային տիեզերակայանից դուրս կանցկացնի 90-ից 100 րոպե։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Space Adventures ընկերությունից։

Սովորաբար պրոֆեսիոնալների համար ելքը տևում է 6-7 ժամ, սակայն քանի որ տուրիստը պրոֆեսիոնալ տիեզերագնաց չէ, նրան կթույլատրվի ելք 90-100 րոպեով, ինչը համապատասխանում է Երկրի շուրջ տիեզերակայանի մեկ պտույտին։

Այդպիսով՝ նա կհասցնի տեսնել Երկիր մոլորակը բոլոր կողմերից։

«Ռոսկոսմոսի» կազմում գտնվող «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան Space Adventures ամերիկյան ընկերության հետ պայմանագիր է ստորագրել 2023 թվականին միջազգային տիեզերակայան «Սոյուզ» հրթիռակրով 2 տուրիստ հասցնելու շուրջ։ Նախատեսվում է, որ տուրիստներից մեկը ռուս տիեզերագնացի հետ բաց տիեզերք դուրս կգա։ Այս պահին հստակ մարդկանց հետ պայմանագրեր կնքված չեն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---