Կադաստրի կայքում գույքահարկի հաշվիչ է տեղադրվել 4 հուլիսի 2020 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ։ Դրա միջոցով քաղաքացին, հավաքելով իր վկայականի կամ կադաստրային ծածկագրի համարը, կտեղեկանա, թե փոփոխությունների արդյունքում որքան կդառնա իր գույքահարկը։ Ավելի վաղ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտարարել էր, որ գնահատման արդյունքում բազային այնպիսի արժեքներ են վերցվել, որ, ըստ էության, պատկերում են շուկան, և մոտարկված արժեքը բավականին ցածր է շուկայականից: Ըստ այդմ՝ Կենտրոն համայնքում, որն անմիջապես փոքր կենտրոնն է, 1 քառակուսի մետր հողի համար որպես բազային արժեք հաշվարկված է 330,000 դրամը: Նորակառույց շենքում բնակարանի համար 1 քառակուսի մետրի համար բազային արժեք հաշվարկված է 700,000 դրամը, բնակելի տան համար՝ 420,000 դրամը: Այս դրույքաչափերը, համապատասխան գոտիականությանը, նվազում են: Հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2021-ի հունվարից նախատեսվում է գույքահարկի ավելացում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |