«Ինձ բացարձակ միևնույնն է»․ Մասկի կարողությունն աճում է 4 հուլիսի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Մեկ շաբաթում Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 5.2 մլրդ դոլարով՝ հասնելով 46.3 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ «Ինձ բացարձակ միևնույնն է։ Բոլոր թվերն աճում և նվազում են։ Իրապես կարևորն այն է, որ մենք ստեղծում ենք արտադրանք, որը դուր է գալիս մարդկանց», - մեկնաբանել է Մասկը։ Այսպիսով՝ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց թվում Մասկը 16-րդ հորիզոնականում է, իսկ աշխարհում՝ 22-րդ։ Հուլիսի 1-ն Tesla-ն դարձել էր աշխարհի ամենաթանկ բաժնետոմս ունեցող ավտոմոբիլային ընկերությունը՝ ունենալով $224 մլրդ-ի շուկայական կապիտալիզացիա։ Ընկերությունը արտադրում է էլեկտրոմոբիլներ։ Մայիսի վերջին Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Տիեզերք էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |