Օտարերկրյա գործարարների համար Վրաստանում կարանտինն ու թեստավորումը վճարովի կլինեն 4 հուլիսի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում գտնվող օտարերկրացի գործարարների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստավորումը վճարովի կլինի, հայտնել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթյա Տուրնավան, փոխանցում է Apsny.ge-ն։ Նախարարի խոսքով՝ նոր կանոնները պաշտոնապես կընդունվեն առաջիկայում։ Նշվում է, որ սահմանն անցնելուց հետո գործարարներին 2 պայման կառաջարկվի՝ վճարովի երկշաբաթյա կարանտին ժամանակակից հյուրանոցում կամ պարբերաբար կորոնավիրուսի թեստ հանձնի։ Երկու դեպքում էլ բոլոր ծախսերը գործարարն անձամբ է հոգալու։ «Եթե նրանք երկար ժամանակով են եկել, կարող են ընտրել վճարովի կարանտինի տարբերակը և դրանով օգնել մեր հյուրանոցներին կամ նույնն անել թեստերի միջոցով»,- ասել է Տուրնավան՝ հավելելով, որ գործարարները պետք է թեստ հանձնեն ամեն 3 օրը մեկ։ Վրաստանում հուլիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի 946 դեպք է հաստատվել։ 825 վարակակիր արդեն առողջացել է, մահացել է 15 հոգի։ Երկիրը մինչև օգոստոսի 1-ը հետաձգել է կանոնավոր թռիչքներ իրականացնելու որոշումը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |