ՀՀ-ում կորոնավիրուսի 330 նոր դեպք և 8 մահ կա

ՀՀ-ում կորոնավիրուսի 330 նոր դեպք և 8 մահ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,936-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 330-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 491 դեպք կա, այլ պատճառով՝ 159։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 162 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,984 է։

Ընդհանուր առմամբ, 123,815 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---