Քայնե Ուեսթը որպես նախագահի թեկնածու չի կարող գրանցվել մի շարք նահանգներում 6 հուլիսի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, կարող է բախվել տեխնիկական որոշ դժվարությունների, փոխանցում է USA Today-ը։ Ուեսթն այժմ չի կարող հավաքել և գրանցել ընտրողների՝ անհրաժեշտ թվով աջակցող ստորագրություններ այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Տեխասը, Հյուսիսային Կարոլինան, Նյու Մեքսիկոն, քանի որ վերջնաժամկետը լրացել է հունիսի 25-ին։ Բացի այդ, մի շարք առանցքային նահանգներում այդ վերջնաժամկետը լրանում է հուլիսի կեսից մինչև օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Եթե ռեփերը չհասցնի գրանցել իր թեկնածությունը որոշ նահանգներում, ապա այդ տարածքներում ընտրությունների ժամանակ նրա ազգանունը քվեաթերթիկներում կբացակայի։ Նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում հիմնական մրցակցությունը, ինչպես ակնկալվում է, կլինի գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի միջև։ Նրանք գրանցման հետ կապված խնդիր չունեն։ Ինքը՝ Ուեսթը երկար տարիներ աջակցել է Թրամփին։ Միաժամանակ, երբեք չի թաքցրել նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու իր մտադրությունը։ Հուլիսի 5-ին ռեփերը հայտարարել էր, որ 2020-ին առաջադրվելու ցանկության մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |