Ամիրյանը դիմել է դատախազություն՝ ռեժիսոր Գալստյանին պատասխանատվության ենթարկելու համար

Ամիրյանը դիմել է դատախազություն՝ ռեժիսոր Գալստյանին պատասխանատվության ենթարկելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դիմել է դատախազություն՝ ռեժիսոր Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ վերջինս խախտում է դատարանի որոշումը՝ Ամիրյանի մասին անհիմն ու կեղծ տեղեկություններ չտարածելու վերաբերյալ։ Այդ մասին նախկին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հովիկ Գալստյանի հնչեցրած անհիմն մեղադրանքներին չեմ պատասխանում։ Դա անում եմ նրա համար, որ չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին և, ընդհանրապես , չեմ բանավիճում այն մարդկանց հետ, ում լեզվի մեջ չարը բույն է դրել։

Ըստ Հովիկի՝ բոլորը «մեղավոր», են, որ ինքը կինո չի նկարում։ Մեղավոր» եմ ես, ինձ հաջորդող բոլոր նախարարներն ու փոխնախարարները, տնօրեններն ու վարչությունների պետերը…ԵՎ Հովիկը «կինո նկարելու փոխարեն», «արդարության սուրը» ձեռքին, որոշել է «պատժել» բոլորին, քանի որ բոլորն իրեն հետապնդում են, խանգարում են»,- ասվում է գրառման մեջ։

Ամիրյանը հիշեցրել է, որ դատարանի որոշմամբ Գալստյանին արգելվել է իր վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը։ Ուստի Ամիրյանը դիմել է դատախազությանը՝ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հայցով միջնորդությունը` ընդդեմ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի։ Դատարանը որոշել է կալանք դնել կինոռեժիսորի 3 միլիոն դրամի չափով գույքի և դրամական միջոցների վրա:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարի մի մասը` մոտ 6,800,000 դրամ: Ամիրյանը Գալստյանին մեղադրել էր զրպարտության մեջ և դիմել դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել և հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Գործը ՀՔԾ-ում է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---