2009թ. Հայաստանի տնտեսությունը կաճի 5.5%-ով

PanARMENIAN.Net - Համաձայն եվրոպական տնտեսության 2009թ. նոր կանխատեսման, որն արվել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից, ՆՀԱ աճը կդանդաղի Եվրոպայի եւ հարեւան տարածաշրջանների բոլոր երկրներում: Զեկույցի հեղինակները դա կապում են միջազգային տնտեսական ճգնաժամի հետ:



Գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆի խոսքով, տարածաշրջանի տնտեսության մեջ զգացվում է գլոբալ անկման լիարժեք ազդեցությունը, հիմնականում համաշխարհային տնտեսության մեջ ավելացած ինտեգրման պատճառով, իսկ ճգնաժամին դիմակայելու տարածաշրջանի երկրների ընդունակությունը կախված է լինելու միջազգային ճգնաժամի դադարեցման ժամանակից:



Ներկայումս ՎԶԵԲ-ը 2009թ. 0.1% միջին աճ է ակնկալում 30 երկրներում, որտեղ այն գործում է 2.5%-անոց աճի կանխատեսման դեմ, որն արվել էր անցյալ տարվա նոյեմբերին: Զեկույցի համաձայն, բոլորից շատ իջեցվել են Ադրբեջանի տնտեսության աճի կանխատեսումները. դրանք կկազմեն 8% հակառակ սպասվող 15%-ի: Ուժեղ անկում է սպասվում Ուկրաինայի տնտեսությանը. այն կիջնի 5%-ով հակառակ սպասվող ոչ մեծ աճին: ՎԶԵԲ կանխատեսման համաձայն Հայաստանի տնտեսությունը կաճի 5.5%-ով ծրագրվող 8.3%-ի փոխարեն:



Ճգնաժամը խիստ կանդրադառնա Բալթիկայի երկրների ֆինանսական համակարգի վրա. եւ' Էստոնիայում, եւ' Լատվիայում, եւ' Լիտվայում տնտեսությունը իջնելու է բավական արագ տեմպերով, ընդ որում` ամենից արագ Լատվիայում:



Վրաստանի ՆՀԱ 2009թ. կաճի 3%-ով, Ռուսաստանում` 1%-ով, Թուրքիայում կիջնի 3%-ով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---