Պատրիարք Կիրիլը՝ Սբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին․ Սպառնալիք է քրիստոնեական քաղաքակրթությանը

Պատրիարք Կիրիլը՝ Սբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին․ Սպառնալիք է քրիստոնեական քաղաքակրթությանը

PanARMENIAN.Net - Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը խորապես անհանգստացած է Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրք որոշ քաղաքական գործիչների հայտարարություններով, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանձնարարել էր իր օգնականներին հետազոտություն անցկացնել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար։

Ինչպես նշվում է Պատրիրքի հայտարարության մեջ, տաճարը քրիստոնեական կարևորագույն հուշարձաններից մեկն է՝ կառուցված VI դարում, և մեծ նշանակություն ունի ուղղափառների համար։

«Սուրբ Սոֆիայի դեմ սպառնալիքը վտանգում է ամբողջ քրիստոնեական քաղաքակրթությունը, հետևաբար նաև՝ մեր հոգևոր կյանքն ու պատմությունը»,- հայտարարել է Պատրիարքը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում, սակայն պետք է հաշվի առնել, որ այն, ինչ կարող է պատահել Սբ Սոֆիայի հետ, մեծ ցավ կպատճառի ռուս ժողովրդին։

Հուլիսի 2-ին Թուրքիայի գերագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, քննել էր Սուրբ Սոֆիայի կարգավիճակի և այն մզկիթի վերածելու հարցը։ Ըստ Պետխորհրդի՝ Սբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար բավական է նախագահի հրամանը։ Որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն արդեն կոչ են արել Թուրքիային հետ կանգնել տաճարը մզկիթի վերածելու գաղափարից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---