Մեգամոլում ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ Տարհանվել է նաև «Դալման»

Մեգամոլում ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ Տարհանվել է նաև «Դալման»

PanARMENIAN.Net - Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբերի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր, տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, տեղեկացնում է ԱԻՆ լրատվականը։

Հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։

Ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում նաև «Դալմա Գարդեն մոլի» տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման մասին ահազանգ։

«Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք ազատել տարածքը։ Բոլոր մեքենաները դուրս եք բերում բակի տարածքից»,- բարձրախոսով հայտարարում են ոստիկանները, գրում է Panorama.am-ը։

Դեպքի վայր են ժամանել նաև շտապ օգնության մեքենաներ։

Հուլիսի 1-ին ռումբի մասին կեղծ ահազանգ էր գրանցվել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտի տարածքի վերաբերյալ։ Փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---