Վրացիներն ավելի շատ ՌԴ-ին են համարում բարեկամ, քան ՀՀ-ին

Վրացիներն ավելի շատ ՌԴ-ին են համարում բարեկամ, քան ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ Վրաստանում 2020-ին անցկացրած «Կովկասյան բարոմետր» հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ վրաստանցիների 2%-ը Հայաստանին համարում է իրենց բարեկամ երկիր, 7%-ը՝ Ադրբեջանին։

Վրաստանցիների 21 %-ը ԱՄՆ-ին տեսնում է հիմնական բարեկամ երկիր, 10%-ը՝ Ուկրաինային, 4%-ը՝ Թուրքիային, 3%-ը՝ Ռուսաստանին։ Եվրամիությանը, Լեհաստանին, Ֆրանսիային բարեկամ է տեսնում մեկական տոկոս, «ոչ մի երկրի»՝ 16%։

2013-ին կենտրոնի արած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հանդեպ վրաստանցիների վերաբերմունքը չի փոխվել 7 տարում, 2013-ին նույնպես Հայաստանին բարեկամ էր տեսնում վրաստանցիների 2%-ը։ Իսկ Ադրբեջանին վստահում էր վրացիների 8%-ը՝ ներկայիս 7-ի փոխարեն։

2020-ի դրությամբ կտրուկ նվազել է Ռուսաստանի ցուցանիշը․ 2013-ին այն 7% էր։ Կտրուկ աճել է Ուկրաինայի հանդեպ դրական տրամադրվածությունը․ 2013-ին այն 4% էր։ Թուրքիային 2013-ին բարեկամ էր տեսնում վրաստանցիների 3%, ԱՄՆ-ին՝ 31%-ը։

Իսկ Վրաստանին 2020-ի դրությամբ «վստահում է» հայաստանցիների 4%-ը, 2013-ի դրությամն՝ 2%-ը։

Կովկասյան բարոմետրը (ԿԲ) միջերկրային հետազոտություն է, որն իրականացվումէ Հարավային Կովկասի երեք երկրում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ծրագիրը նպատակամղված է տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---