Փաշինյան․ Սահմանափակումները կխստացվեն, եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել

Փաշինյան․ Սահմանափակումները կխստացվեն, եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել

PanARMENIAN.Net - Եթե առողջապահական համակարգը չկարողանա սպասարկել քաղաքացիներին, Կառավարությւոնն այլ ելք չի ունենա, քան սահմանափակումների վերադառնալ և ավելի խիստ լինել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմանալով, որ սա մեծ հարված է լինելու տնտեսությանը՝ իմ հույսն այն է, որ մենք այնուամենայնիվ կգիտակցենք իրավիճակի լրջությունը և մեր անհատական վարքագծի փոփոխությունը կլինի այն գործիքը, որով կհաղթահարենք համաճարակը»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ արտակարգ դրությունն անընդհատ երկարացվել չի կարող, դա բերում է խնդիրների, սակայն այժմ ամեն ինչ տանում է նրան, որ առնվազն մեկ անգամ ևս երկարաձգվի։

«Արտակարգ դրությունն առնվազն կերկարացնենք, բայց արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում, արտակարգ իրավիճակների ռեժիմը որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել»,-հայտարարել է Փաշինյանը։

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,936-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 491 դեպք կա, այլ պատճառով՝ 159։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---