Թորոսյան․ Վարակի բուժման մեջ օգտագործվող «Ռեմդեսիվիր» մենք գնել ենք

Թորոսյան․ Վարակի բուժման մեջ օգտագործվող «Ռեմդեսիվիր» մենք գնել ենք

PanARMENIAN.Net - Հայաստանը գնել է կորոնավիրուսի բուժման համար օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի խմբաքանակ, որը երկրում կլինի մոտ 10 օրից։ Բացի այդ, բանակցում ենք նաև ռուսական «Աֆիրավիր», ճապոնական և ռուսական «Ֆավիպիրավիր» դեղամիջոցներ ձեռքբերելու շուրջ, հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝ Ճապոնիայից արդեն ստացել ենք խմբաքանակ և շուտով կսկսի դրա կիրառումը։

Նախարարը նաև հայտնել է, որ աշխարհում այս պահին մշակվում է կորոնավիրուսի դեմ մոտ 200 պատվաստանյութ, որոնցից 20-ը մեծ շանս ունեն դառնալու վերջնական պրոդուկտ։ Թորոսյանի խոսքով՝ հիմա աշխարհում սկսվել է դեռ չարտադրված պատվաստանյութերի խոշոր խմբաքանակներ գնելու նոր մրցավազք:

Օրինակ, ըստ անգլիական մի պարբերականի՝ Մեծ Բրիտանիան գնել է պատվաստանյութերից մեկի 60 մլն դեղաչափ՝ 500 մլն ֆունտով, «ինչը նշանակում է, որ այլ պետություններ դրան հասանելիություն չեն ունենա, քանի որ ենթադրաբար ուշացել են»։

«Իհարկե բանակցությունների մեծ մասը գաղտնիության քողի տակ են գնում, բայց մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակություններ թե ուղիղ արտադրողների հետ և թե հավանական գնորդների, օրինակ՝ ինչպիսին է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, ԳԱՎԻ-ն, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել մեկ մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաշխել։ Դա թույլ կտա ապահովել արդարության, հավասարության զգացումը, որ այնպես չստացվի, որ եթե երկիրն ի սկզբանե չի ունեցել 500 մլն ֆունտ՝ այդքան մեծ խմբաքանակ գնելու համար, և զրկվի նման կյանք փրկող պրոդուկտից։ Այդ պրոդուկտը փաստացի միակ բանն է լինելու, որը մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին, և ես կոչ եմ անում այս ամեն ինչը դիտարկել հատկապես այս լույսի ներքո, որովհետև այլ պարագայում դժվար է լինելու վերադառնալ մեր սովորական կյանքին... Ուզում եմ ընդհանրապես ասել, որ վակցինաները մարդկության պատմության մեջ հայնաբերված երբևէ ամենաանվտանգ բժշկական միջամտություններն են․․․ եթե դրանք ճիշտ են օգտագործվում։»,- նշել է նախարարը։

Թորոսյանն ասել է, որ իրավիճակը և գիտական առաջընթացը մարդկությանը թույլ է տալիս պատվաստանյութային փորձարկումներն անել ավելի արագ։

Հուլիսի սկզբին նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ մշակող՝ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---