Նախարար․ ՀՀ-ում նոր լաբորատորիաներ կբացվեն, օրական մինչև 4000 թեստ կարվի

Նախարար․ ՀՀ-ում նոր լաբորատորիաներ կբացվեն, օրական մինչև 4000 թեստ կարվի

PanARMENIAN.Net - Մոտ մեկ ամսից Հայաստանում օրական հնարավոր է արվի կորոնավիրուս ախտորոշող 3-4000 թեստ։ Բացվելու է 4 նոր լաբորատորիա՝ Իջևանում, Մարտունիում, Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արաբկիր» ԲԿ-ներում)։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք արդեն օրական 2500 թեստ ենք անում, ինչը մոտ ապագայում կմեծանա: Կանխատեսում ենք, որ 1-3 շաբաթվա ընթացքում, հզորությունների ավելացմանը զուգընթաց, մենք միայն մեր լաբորատորիաներում ներուժը կհասցնենք օրական 3000-ի, և մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է՝ ունենանք մինչև 4000 թեստ»,- նշել է նա:

Թորոսյանը տեղեկացրել է, որ թեստերի բացակայություն երբեք չի ունեցել Հայաստանը, սակայն եղել են օրեր, երբ թեստավորման փայտիկների մեծ դեֆիցիտ էր։ Նրա խոսքով՝ գնվել է 80,000 թեստ, 60,000՝ նվեր ստացվել, 100,000 թեստի լոկալ արտադրություն ունենք։

Թորոսյանը խոսել է նաև թեստովորման հետ կապված դժվարությունների մասին: Ըստ նրա՝ ՊՇՌ թեստավորումը ոչ թե մեխանիկական գործողությունների հաջորդականություն է, այլ բարդ գիտություն, և պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք հիմա ազատ չեն, վերապատրաստվում են 0-ից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---