ՄԱԿ․ ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունն անօրինական էր

ՄԱԿ․ ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունն անօրինական էր

PanARMENIAN.Net - 2020-ի հունվարին ամերիկյան ուժերի ավիահարվածները, որոնց հետևանքով սպանվել է իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին և ևս 9 մարդ, միջագային իրավունքի խախտում են։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցողը։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարողացել ներկայացնել համապատասխան ապացույցներ, որոնք կարդարացնեին ԱՄՆ շահերի համար այդ ավիահարվածների անհրաժեշտությունը:

«Գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին եղել է Սիրիայում և Իրաքում Իրանի ռազմական մարտավարության ղեկավարը, սակայն ռեալ և անմիջական սպառնալիք չի ներկայացրել, այդ պատճառով ԱՄՆ գործողություններն անօրինական են»,- նշել է նա։

Սոլեյմանին իրանական «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարն էր և համակարգում էր Իրանի գործողությունները Սիրիայում։ Նա սպանվել է Բաղդադում՝ ամերիկյան ուժերի ավիահարվածի արդյունքում։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցրել ամերիկյան երկու ռազմաբազային: Պատժիչ գործողությունների ընթացքում խոցվել էր ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռ, որն Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը շփոթել էին ԱՄՆ ԶՈւ ինքնաթիռի հետ։ Զոհվել էր 176 քաղաքացիական։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---