Իսպանիայում Covid-19-ից կոլեկտիվ իմունիտետ չի զարգացել․ Մահացել է 28,000 մարդ 7 հուլիսի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում 60,000 մարդու մոտ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բնակչության միայն 5%-ն է զարգացրել կորոնավիրուսի հակամարմիններ։ Անհրաժեշտ է, որ բնակչության 70-90 տոկոսն ունենա իմունիտետ՝ չվարակվածներին պաշտպանելու համար, հայտնում է BBC-ն։ «Չնայած Իսպանիայի վրա Covid-19-ի մեծ ազդեցությանը, տարածվածության աստիճանը մնում է ցածր և ոչ բավարար երամային իմունիտետ ձևավորելու համար», - ասվում է հետազոտության հեղինակների զեկույցում: Իսպանիան աշխարհում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի թվով առաջատարներից է։ Հուլիսի 7-ի դրությամբ երկրում Covid-ից մահացել է 28,388 մարդ, ընդհանուր վարակվել է 251,789 մարդ։ Վարակի՝ օրգանիզմ թափանցելուց հետո դրանում արտադրվում են հակամարմիններ, որոնք հաջորդ անգամ ներթափանցելու դեպքում արդեն ճանաչում են վարակը և դիմակայում դրանց: Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |