ՀՀ-ից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

ՀՀ-ից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Ural Airlines ավիաընկերությունը Երևան-Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի ուղղություններով չարտերային թռիչքներ է արել, որոնցով Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

Հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» օդանավակայանում համակարգել են քաղաքացիների գրանցումն ու նստեցումը: Պահպանվել են հակահամաճարակային բոլոր կանոնները։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է մեկնել2167 մարդ:

Թռիչքներն իրականացվել են Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---