ԱՀԿ․ Covid-19-ը, հնարավոր է, կարող է տարածվել ոչ միայն հազի ու փռշտոցի, այլև շնչառության միջոցով

ԱՀԿ․ Covid-19-ը, հնարավոր է, կարող է տարածվել ոչ միայն հազի ու փռշտոցի, այլև շնչառության միջոցով

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խոստովանել է, որ կան ապացույցներ առ այն, որ Covid-19-ը կարող է տարածվել նաև արտաշնչելիս՝ մանր կաթիլների միջոցով։ Այդպիսի կաթիլները կարող են բավականին տևական ժամանակ պահպանվել օդում։

Մինչ օրս կազմակերպությունը վիրուսի տարածման հիմնական ուղին համարում էր փռշտոցի և հազի ժամանակ արտանետվող խոշոր կաթիլները։ Դրանք արագ նստում են մակերեսների վրա՝ դա է պատճառը, որ խորհուրդ է տրվում հաճախ լվանալ ձեռքերը։

Ավելի վաղ 200-ից ավել գիտնական մեղարդել էին ԱՀԿ-ին վարակի տարածման աերոզոլային եղանակը թերագնահատելու մեջ։

Պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում չի կարելի անտեսել վիրուսի տարածումն օդով, հայտարարել է ԱՀԿ հիվանդության տարածման վերահսկման գծով տեխնիկական տնօրեն Բենեդետտա Ալեգրանցին, գրում է BBC-ն։

Ըստ նրա՝ առկա տվյալները չեն բացառում, որ օդի միջոցով տեղափոխվող կաթիլները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ մարդկանց կուտակումների պայմաններում, ինչպես նաև փակ և վատ օդափոխվող տարածքներում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի գրանցված դեպքերը գերազանցել են 11․8 միլիոնը, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների։ Նրանցից ավելի քան 544,000 մահացել է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---