ՀՀ-ում կորոնավիրուսի 535 նոր դեպք կա և 18 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 535 նոր դեպք կա և 18 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 29,820-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 535-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 521 դեպք կա, այլ պատճառով՝ 164։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 520 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 17,427 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,708 է։

Ընդհանուր առմամբ, 127,171 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---