Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ կա և վարակման 5 դեպք

Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ կա և վարակման 5 դեպք

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, վարակակիր համարվող 2 քաղացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Եվս 3 նոր դեպք գրանցվել է նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, իսկ մինչև հուլիսի 8-ը հաստատված դեպքերը 141-ն են:

Եվս 1 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Հուլիսի 9-ի դրությամբ մեկուսացված է՝ 91, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:

Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, 2 հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:

Ընդհանուր առմամբ, Արցախում արվել է 2437 թեստ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---