Պատգամավոր Պողոսյանն ապաքինվել է կորոնավիրուսից 8 հուլիսի 2020 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ապաքինվել է կորոնավիրուսից: Այդ մասին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ նիստում: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նիստի ժամանակ ասել է, որ իր կարծիքով «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջ կազմով պետք է ինքնամեկուսանար։ Նա հավելել է, որ կան պատգամավորներ, որոնց վարակված լինելու մասին հայտարարվել է, բայց 14 օրը չի անցել, իսկ նրանք մասնակցում են նիստին։ Միրզոյանը, անդրադառնալով այդ դիտարկմանը, ասել է, որ այն պատգամավորները, որոնք ցուցում ունեին մեկուսանալու կամ ինքնամեկուսանալու, հետևել են դրան։ Պողոսյանի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դարձավ հունիսի 24-ին, նա տանն էր մեկուսացել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |